4 դեկտեմբերի 2010 - 12:28 AMT
Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող

Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Հայ շախմատիստները ապահովել են իրենց համար ոսկե մեդալները դեռ Օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ:

9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Սիրիայի հավաքականին 3:1 հաշվով՝ տանելով 9-րդ անընդմեջ հաղթանակը: Նախավերջին տուրում Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Աղասարյանը հաղթանակներ տարան, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանը միավորները կիսեցին մրցակիցների հետ: Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 28,5 միավոր և անհասանելի է Ռուսաստանի հավաքականի համար, որը 2-րդ տեղում է 24,5 միավորով:

Վերջին 10-րդ տուրում հայ շախմատիստները կխաղան Թուրքիայի «Սպիտակ» թիմի հետ:

Սա Հայաստանի պատանեկան հավաքականի երկրորդ հաղթանակն է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Առաջին անգամ հայ շախմատիստները նման արդյունքի հասան 1998թ., երբ պատանեկան հավաքականի կազմում էին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը: