4 դեկտեմբերի 2010 - 17:04 AMT
Հայաստանում մեկնարկեց «Ցանցային աշխատանք` հանուն խաղաղության մշակույթի և միջմշակութային երկխոսության» ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց «Ցանցային աշխատանք` հանուն խաղաղության մշակույթի և միջմշակութային երկխոսության» ծրագիրը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնից»:

Ծրագրի նպատակն է «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Եվրամիության, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հասարակական կազմակերպությունների միջև համագործակցություն հաստատել; ծանոթանալ հայ երիտասարդության աշխատանքի մեթոդներին; մշակել ծրագրային գաղափարներ խաղաղության մշակույթի և միջմշակութային երկխոսության խթանման ուղղությամբ և իրականացնել դրանք տարբեր երկրներում:

Ծրագրին մասնակցում են երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ աշխարհի 13 երկրներից` Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Վրաստան, Թուրքիա, Իսպանիա, Լիտվա, Ռումինիա, Բուլղարիա, Էստոնիա, Սլովակիա, Բելառուս և Ուկրաինա:

Համակարգող կազմակերպություններն են Հայաստանի «Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնը» և Լեհաստանի «ՎԱՄՇԻԿ» Վարմիա համայնքի մշակութային նախաձեռնությունների միությունը: