5 դեկտեմբերի 2010 - 17:54 AMT
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթով հանդես եկավ Տորոնտոյում

Հայ հեղափոախական դաշնակցություն կուսակցության ստեղծման 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ելույթ է ունեցել Տորոնտոյում: Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը, Մարգարյանն իր ելույթում պատմել է կուսակցության անցած ուղու մասին, ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերի շուրջ:

Մարգարյանն առաջարկել է Համահայկական սենատ ստեղծելու գաղափարը, որի կազմի մեջ կմտնեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլ նաև սփյուռքահայեր: