5 դեկտեմբերի 2010 - 18:04 AMT
«Արցախ ֆրուտ» ընկերությունը սկսել է արտադրանքն արտահանել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս

«Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ն սկսել է արտադրանքն արտահանել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս: Ստեփանակերտում գործող ընկերությունն արտադրում է է մուրաբաների, ջեմերի, կոնֆիտյուրների, մրգահյութերի, թթուների և այլ պահածոներին լայն տեսականի: Գործարանը հագեցած է եվրոպական անվանի ապրանքանիշերի սարքավորումներով, ունի սեփական հետազոտական լաբորատորիան: Հատուկ ուշադրություն է դարձվում գործարան մտնող հումքի և պատրաստ արտադրանքին որակին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: