6 դեկտեմբերի 2010 - 15:10 AMT
ՀԱԿ. Երևանն այդպես էլ չկարողացավ հստակ գնահատական ստանալ աշխարհից Բաքվի սադրիչ գործողությունների վերաբերյալ

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն որպես ժողովրդավարության ու անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություն, լուրջ հարցերի առջև է կանգնած: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Խոսելով հնգակողմ հայտարարության մասին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասել է. «Մենք այդպես էլ չկարողացանք հստակ գնահատական ստանալ աշխարհից Բաքվի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Ոչ մի կտրուկ քննադատություն Ադրբեջանի հասցեին չհնչեց»:

Կարապետյանն ընդգծել է, որ Աստանայի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները կանաչ լույս տվեցին Մադրիդի առաջարկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Աքվիլայում և Մուսկոկայում արված հայտարարություններին: