6 դեկտեմբերի 2010 - 16:30 AMT
Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը մտադիր է հատուկ կրթական ալիք բացել Youtube-ում

Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը մտադիր է հատուկ կրթական ալիք բացել Youtube-ում: Այդ մասին Հանրային խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Տեղի ունեցած նիստում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել կրթության ոլորտում տիրող իրավիճակի մասին: Նախարարությունը մտադիր է հանրային քննարկումների միջոցով գտնել այդ ոլորտում բարեփոխումների ամենաարդյունավետ միջոցը»,-ասել է գերատեսչության ղեկավարը: