6 դեկտեմբերի 2010 - 17:48 AMT
Զարգացման եվրասիական բանկը դիտարկում է Հայաստանում խոշոր նախագծերին մասնակցելու հնարավորությունը

Հայաստանում զարգացնում են տեղական ռեսուրսների վրա հիմնված և ավելացված բարձր արժեք ունեցող ճյուղերը, հայտարարել է Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Նրա խոսքով, բանկը դիտարկում է ինչպես երկաթուղու և էներգետիկ օբյեկտների շինարարության հետ կապված խոշոր նախագծերը, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ հայկական բանկերի հետ համատեղ նախագծեր: «Դա կա և լինելու է հայկական տնտեսության հիմքը»,- ընդգծել է նա «Կոմերսանտին» տված հարցազրույցում: