7 դեկտեմբերի 2010 - 13:22 AMT
Գագիկ Մելիքյան. Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը նրա ինքնիշխանության ավարտը կդառնա

Եթե Ադրբեջանի նախագահը «բութ տրամաբանությամբ» փորձի ձախողել բանակցությունները և ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը, ապա Հայաստանը գիտի, թե ինչպես պետք է ապահովել Արցախի անվտանգությունը: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը նրա ինքնիշխանության ավարտը կդառնա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի, Աստանայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կողմերը հստակ ամրագրեցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միակը չէ ղարաբաղյան կարգավորման մեջ: