7 դեկտեմբերի 2010 - 14:23 AMT
Ամերիկացի դիվանագետների այցերը տարածաշրջան կանոնավոր բնույթ են կրում

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի գծով կառավարման տնօրեն Էթան Գոլդրիչը ժամանեց Ադրբեջան: Այդ մասին ասաց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը: Նա նշեց, որ Գոլդրիչի այցերը տարածաշրջան պարբերական բնույթ են կրում: Ամերիկացի դիվանագետը Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Էթան Գոլդրիչը կայցելի նաև Վրաստան և Հայաստան: