7 դեկտեմբերի 2010 - 15:08 AMT
Երևանում դեկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Ոսկե ձմեռ 2010» ոսկերչական ցուցահանդեսը

Երևանում դեկտեմբերի 9-12-ը տեղի կունենա «Ոսկե ձմեռ 2010» ոսկերչական ցուցահանդեսը, հաղորդում է PromExpo-ի մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են ոսկերչական իրեր ոսկուց և արծաթից, ինչպես նաև թանկարժեք բիժուտերիա: Ցուցահանդեսի մասնակիցների շարքում են Երևանի ոսկերչական գործարանը, Firestone Diamond հնդկական ընկերության հայկական ներկայացուցչությունը, Matrix ընկերությունը:

Միջոցառման կազմակերպիչներն են PromExpo-ն և Հայաստանի ոսկերիչների միությունը: