Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Ինչպես նախկինում հայտնել էին Ասանժի փաստաբանները, նա բանակցել է բրիտանական ոստիկանության հետ իր հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Վերջին օրերին WikiLeaks-ի հիմնադիրը միջոցներ էր հավաքում գրավի համար իր ընկերների և կողմնակիցների շրջանում: Նա մտադիր էր հավաքել 100-200 հազար ֆունտ ստերլինգ:
Եթե դատարանը մերժի, կամ գումարն անբավարար լինի, Ասանժը ձերբակալված կմնա դատավարության ընթացքում: Որոշումն այդ հարցի վերաբերյալ՝ դրական կամ բացասական, պետք է ընդունվի 28 օրվա ընթացքում: