7 դեկտեմբերի 2010 - 15:10 AMT
Գագիկ Մելիքյան. Հայաստանի իշխող կոալիցիայում համերաշխություն է տիրում

Հայաստանի իշխող կոալիցիայում համերաշխություն է տիրում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, ներքաղաքական դաշտում իրադարձությունները բնականոն կերպով են զարգանում: «Կոալիցիոն ուժերի միջև տարաձայնություններ չկան, իսկ ներքաղաքական մրցակցությանը կուսակցությունների միջև պետք է նորմալ վերաբերվել»,-ասել է Մելիքյանը:

Իր հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ քաղաքական իրավիճակից բացի, հանրապետությունում լարված է նաև տնտեսական վիճակը: «Եթե իշխանությունները արդյունավետ միջոցներ չձեռնարկեն լարվածությունը հաղթահարելու համար, նրանց դժվար կլինի ապահովել ընտրողների անհրաժեշտ քանակը»,-ասել է պատգամավորը: