7 դեկտեմբերի 2010 - 15:33 AMT
Ռուսաստանցի իրավաբանը և բլոգերը ցանկանում է դառնալ ռուս Ասանժ

Իրավաբան և բլոգեր Ալեքսեյ Նավալնին գործարկել է նոր «հակակոռուպցիոն» վեբ կայքի նախագիծ, որը դեռևս գործում է բետա տարբերակով և հասանելի է լինելու http://rospil.info հասցեով, բայց թեստավորման ավարտից հետո տեղափոխվելու է http://rospil.net կայք:

Կայքը ստեղծողն արդեն վաղուց իր բլոգում հրապարակում է տարբեր փաստաթղթեր, որոնք ապացուցում են Ռուսաստանում լայնածավալ կոռուպցիայի փաստերը: Նոր կայքում ցանկացողները կարող են հրապարակել փաստաթղթեր, որոնք վկայում են կասկածելի տնտեսական գործարքների մասին, որոնց մասնակցում են պաշտոնյաներ, հաղորդում է ՎՍՄ լրատվական պորտալը: