7 դեկտեմբերի 2010 - 17:05 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուկի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարությանն առնչվող, բանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: