7 դեկտեմբերի 2010 - 17:52 AMT
Գեորգի Պետրոսյան. Բրյուսելում հարկավոր է բացել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը

Բրյուսելում նախատեսվում է բացել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը: Այդ մասին ԼՂՀ խորհրդարանում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը 2011թ. բյուջեի նախագծի լսումների շրջանակներում: Ըստ նրա, դա անհրաժեշտ է հակամարտության կարգավորման մեջ ԵՄ դերակատարության ակտիվացման լույսի ներքո: Ըստ նրա, հարկավոր է կառավարական հանձնաժողով ստեղծել միջազգային հանրության կողմի ԼՂՀ անկախության ճանաչումը նախաձեռնելու համար:

ԼՂՀ պետբյուջեի նախագծով ԱԳՆ ֆինանսավորումը կավելանա 20 մլն դրամով (55 հազար դոլար):