7 դեկտեմբերի 2010 - 18:14 AMT
Հայաստանի ԿԲ-ն գրանցել է «Արարատբանկի» նոր` «Մասիս» մասնաճյուղը

Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 2-ին գրանցել է «Արարատբանկ» ԲԲԸ նոր` «Մասիս» մասնաճյուղը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնաճյուղը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի թիվ 1/1765Ա որոշման համաձայն: