7 դեկտեմբերի 2010 - 19:41 AMT
2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում կկայանա Հայոց ցեղասպանության մասին ներկայացման պրեմիերան

Հայտնի թուրք թատերական ռեժիսոր Խալդուն Դորմենը մտադիր է Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում բեմադրել: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, ներկայացման պրեմիերան կկայանա 2011 թվականի ապրիլի 24-ին:

«Դա հիանալի ներկայացում է լինելու` առանց որևէ մեկի հասցեին ուղղված մեղադրանքների: Դա պարզապես պատմություն է այն մասին, թե ինչպես խաղաղ մարդկանց կյանքը վերածվեց դժոխքի: Գործողությունը կատարվում է Վանում: Սա սիրո պատմություն է»,- ասել է Դորմենը: