Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի դատարանը որոշեց ուժի մեջ թողնել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունը, քանի դեռ լուծվում է Շվեդիա նրա էքստրադիցիայի հարցը: Դրանից մի քանի ժամ առաջ Ասանժը կամավոր հանձնվել էր բրիտանական ոստիկանությանը:
Շվեդիայի իշխանությունները մտադիր են հարցաքննել Ասանժին սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքի վերաբերյալ: Դա վերաբերվում է երկու կանանց հետ հանդիպմանը, որ տեղի է ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: Ըստ նրա փաստաբանի, խոսքը գնում է «կամավոր, սակայն առանց պաշտպանվելու սեքսի մասին», իսկ մեղադրանքները կրում են քաղաքական բնույթ:
WikiLeaks-ը հսկայական քաղաքական ճնշման է ենթարկվում այն պահից ի վեր, երբ սկսեց հրապարակել 250 հազար գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը: