8 դեկտեմբերի 2010 - 14:23 AMT
Երևանում մեկնարկել է ֆուտզալի Liga Fan Clubs սիրողական մրցաշարը

Դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ֆուտզալի Liga Fan Clubs սիրողական մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 8 թիմ:

Մրցաշարի առաջին խաղին մասնակցել են Free Style – ProMed թիմերը: Առաջին խաղակեսում Free Style-ը առաջատար էր 7:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում ProMed-ը կարողացավ կրճատել հաշիվը, սակայն զիջեց 10:7 հաշվով:

Երկրորդ խաղում մրցեցին Akumb.am – Instigate թիմերը, 10:6 հաշվով հաղթեց Instigate-ը: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցին են հայտնեկ «Դար ակումբ» ընկերությունում, որը մրցաշարի կազմաիերպիչն է: