8 դեկտեմբերի 2010 - 15:25 AMT
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլը 2011թ. սկզբին կմեկնարկի Ղարաբաղում

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլը 2011թ. սկզբին կմեկնարկի Ղարաբաղում: Այդ մասին լրագրողներին է ասել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, արդեն կա համապատասխան հուշագիր, ընտրված են ԼՂՀ-ում համակարգչային տեխնիկայի խանութները: Այս փուլում ընտրվում են բանկերը: Ակնկալվում է, որ ԼՂՀ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն կցուցաբերի ծրագրին: Առաջին փուլում իրականացման համար կպահանջվի 1 մլն դոլար, որը կտրամադրի հիմնականում բանկային հատվածը: Փորձնական փուլի հաջող ավարտի դեպքում 2012թ. նախատեսվոմ է ձեռնամուխ լինել ծրագրի հիմնական մասի իրականացմանը:

«Անհրաժեշտ է մշակել ֆինանսական մեխանիզմները, մատչելի դարձնելու համար համակարգիչները Ղարաբաղի բնակչության համար, ինչպես նաև ապահովելու համար անհրաժեշտ կոնտենտն ու ինտերնետի հասանելիությունը»,-լրագրողների հետ ելույթում ասել է Բագրատ Ենգիբարյանը: ԼՂՀ-ում կկիրառվի Հայաստանի փորձը: