8 դեկտեմբերի 2010 - 15:29 AMT
Ավստրալիայի կառավարությունը գտնում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու WikiLeaks–ի հրապարակումների համար

Ավստրալիայի կառավարությունը գտնում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու WikiLeaks–ի հրապարակումների համար: Ավստրալիայի ԱԳ նախարար Քեվին Ռադդը հայտարարել է, որ «գաղտնի տեղեկատվության հրապարակումը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ում առկա գաղտնի փաստաթղթերի պահպանման համակարգի «համարժեքությունը»:

Ըստ նրա, Ասանժը չի կրում պատասխանատվություն փաստաթղթերի գաղտնազերծման համար, այլ նրանք, ովքեր թույլ են տվել գաղտնի տեղեկատվության արտահոսք: