8 դեկտեմբերի 2010 - 16:12 AMT
«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 200 մլն դրամով ավելացնել իր կանոնադրական կապիտալը

«ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 200 մլն դրամով ավելացնել իր կանոնադրական կապիտալը ` հասցնելով այն 950 մլն դրամի: «Կապիտալացումն անցկացվելու է ընկերության բաժնետերերի ուղղակի ներդրումների միջոցով»,- նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

ՀՀ ԿԲ որոշմամբ ԱՊՊԱ-ով զբաղվող ապահովագրական ընկերությունների համար կապիտալի նորման նախկին 500 մլն դրամից հասնելու է 1.5 մլրդ դրամի:

2010-ի սեպտեմբերի 30-ի տվյալներով ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 750.9 մլն դրամ, սեփական կապիտալը` 1.6 մլրդ դրամ, ակտիվները կազմել են 3.2 մլրդ դրամ, ապահովագրական վճարների ծավալը` 1.54 մլրդ դրամ, վճարված փոխհատուցումները` 335.3 մլրդ դրամ: Ընկերության մաքուր շահույթն առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 65.1 մլն դրամ: