8 դեկտեմբերի 2010 - 16:54 AMT
Քրիստինա Կարեկյանը դարձել է Ռուսաստանի սամբոյի չեմպիոն

Քրիստինա Կարեկյանը ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի սամբոյի առաջնությունում, որն անցնում էր Ռժևում:

Նա հավասարը չուներ մինչև 51 կգ քաշային կարգում: Հաղթանակի շնորհիվ նա կընդգրկվի Ռուսաստանի հավաքականի կազմում, հաղորդում է wrestlingua.com-ը:

Քրիստինա Կարեկյանը մարզվում է արդեն վեց տարի: Նրա մարզիչն է Սերգեյ Դուբրովսկին: