8 դեկտեմբերի 2010 - 18:36 AMT
Կրթության խնդիրները Ջավախքում միշտ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

Կրթության խնդիրները Ջավախքում միշտ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, ՀՀ ԱԺ կառավարության ժամի ընթացքում հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկել է ապահովելու համար ջավախահայերի Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրագործումը»,-ասել է նա՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին այն մասին, որ ուսանողներից բողոքներ են ստացվում, չնայած նրան, որ արդեն օրենք է ընդունվել կրթության համար հավասար վարձավճարների մասին:

Նախարարը հավաստիացրել է, որ մինչև տարվերջ երկրի բոլոր բուհերին խիստ հանձնարարություններ կտրվեն ՀՀ քաղաքացիների և ջավախահայերի հանդեպ հավասար պայմանների կիրառման ուղղությամբ: