8 դեկտեմբերի 2010 - 18:38 AMT
Հայ փրկարարների աշխատավարձերը չեն պատրաստվում բարձրացնել

Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում 2011թ. չի նախատեսվում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերի հարցը մեր թույլ կողմերից մեկն է: Հաջորդ տարի բարձրացում չի ակնկալվում: Սակայն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Փրկարար ծառայության աշխատակցի միջին աշխատավարձը տատանվում է 55-80 հազար դրամի սահմաններում: