8 դեկտեմբերի 2010 - 19:17 AMT
«Կարկոմավտոն» հայկական շուկայի մասնագետներին կծանոթացնի ELF յուղերին

2010 թ. դեկտեմբերի 9-ին «Կարկոմավտո» ընկերությունը Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպում է մամլո ասուլիս և գործարար սեմինար` նվիրված աշխարհահռչակ ELF ֆրանսիական յուղերին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, մամլո ասուլիսի ընթացքում հավաքված լրագրողների հարցերին կպատասխանեն ELF-ի տարածաշրջանային ներկայացուցչության վաճառքի տնօրեն` Նիկ Քոմասը և մարքեթինգի մենեջեր` Ֆլորա Կոնստանտոպոլուն, ինչպես նաև կազմակերպիչ` «Կարկոմավտո» ՍՊԸ մատակարարման և իրացման վառչության պետ` Արտավազդ Մինասյանը և մատակարարման բաժնի պետ` Հարություն Այվազյանը:

Մամլո ասուլիսին կհաջորդի գործարար սեմինարը, որի նպատակն է Հայաստանում ELF յուղերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների առաջատար մասնագետներին ծանոթացնել ապրանքի տեսականուն, դրա առավելություններին, շահագործման առավել արդյունավետ եղանկներին: Նախատեսվում է շուրջ 50 դիլերների ներկայություն: