8 դեկտեմբերի 2010 - 19:25 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է ռոումինգի ծառայությունների սակագների նոր համակարգ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը թողարկել է ռոումինգի ծառայությունների սակագների նոր համակարգ: Նոր համակարգի շրջանակներում երկրները բաժանված են մի քանի սակագնային գոտու, որոնցից յուրաքանչյուրում գործում են միասնական սակագնային ծառայություններ: Այսպես, ռոումինգի ծառայությունները բաժանվելու են հետևյալ սակագնային գոտիների` Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, ԱՊՀ (ՄՏՍ ցանց), ԱՊՀ 2 (մնացած տարածքներ), Եվրոպա, ԱՄՆ/Կանադա, մնացած տարածքներ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: