8 դեկտեմբերի 2010 - 19:38 AMT
Արմեն Ազարյան. Ավանդական ԶԼՄ-ները չպետք է խուսափեն սոցիալական ցանցերի հետ ավելի սերտ ինտեգրումից

Ինտերնետ ցանցում տեղեկատվության գլխավոր առանձնահատկություններն են հանրամատչելիությունը, տարածումը սահմանափակելու անհնարինությունը (օրինակ` WikiLeaks-ի հրապարակումները): Այդ մասին Կիևում կազմակերպված Եվրոպական և ասիական մեդիա ֆորումի (FEAM) ընթացքում հայտնեց PanARMENIAN Media ՍՊԸ գործադիր տնօրեն Արմեն Ազարյանը: Նրա խոսքով` սոցիալական ծառայությունում հրապարակված ուղղագրական և շարահյուսական սխալներով կարճ հաղորդագրությունը կարող է ավելի շատ ընթերցող ունենալ, քան խոշոր և ծախսատար լրատվական ռեսուրսի հոդվածը»: Դրա հետ մեկտեղ Արմեն Ազարյանը համոզված է, որ ավանդական ԶԼՄ-ները չպետք է խուսափեն սոցիալական ցանցերի հետ ավելի սերտ ինտեգրումից: