8 դեկտեմբերի 2010 - 19:58 AMT
Արդյո՞ք Հայաստանում ուրանի պաշարներ են հայտնաբերվել

ՀՀ խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, հայտարարել է, որ ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության կողմից իրեն տրամադրված տեղեկանքի համաձայն, Հայաստանում ուրանի պաշարներ են հայտնաբերվել: Փոստանջյանն ասել է, որ տեղեկանքում նշված են նաև ուրանի ծավալները:

Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտնել է, որ ներկայումս ուրանի հանքաշերտերի հայտնաբերման ուղղությամբ հետազոտություններ են իրականացվում: