8 դեկտեմբերի 2010 - 20:53 AMT
«ՕՐԱՆԺ Արմենիա» ընկերությանը տրամադրվել են լրացուցիչ ռադիոհաճախականություններ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է բավարարել «ՕՐԱՆԺ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը և Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար տրամադրել 7267-7379ՄՀց, 7428-7540ՄՀց, 10735ՄՀց, 11225ՄՀց, 11095-11175ՄՀց, 11585-11665ՄՀց, 18250-18635ՄՀց, 19260-19645ՄՀց, 37100-37492ՄՀց, 38360-38752ՄՀց ռադիոհաճախականու- թյունների հատվածների oգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո ծառայությունում, ռադիոռելեային կապի գծերի շահագործումը պետք է սկսվի 2011թ. մարտի 1-ից ոչ ուշ: