9 դեկտեմբերի 2010 - 10:31 AMT
ՀՀ նախագահի հրամանագրով Գևորգ Դանիելյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գևորգ Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: