9 դեկտեմբերի 2010 - 11:25 AMT
Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի կունենա տեխնիկական աջակցության համաժողով

Դեկտեմբերի 11-ին Երևանում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տեղի կունենա տեխնիկական աջակցության համաժողով: «Համագործակցության շրջանակներում առկա է զգալի պոտենցիալ, սակայն տեխնիկական աջակցության գոյություն ունեցող գործիքակազմն անարդյունավետ են կիրառվում»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հանձնարարել է նախարարներին համաժողովում ապահովել փոխնախարարների ներկայությունը: Համաժողովից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն արդյունքները, որոնց համաձայն առանձին նախարարություններ կարող են պարզաբանել տեխնիկական աջակցության գործիքների կիրառման մեթոդները պետական մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար: