9 դեկտեմբերի 2010 - 12:52 AMT
Այսօր, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը

Այսօր, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենա Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին այն մասին, թե երբ է խորհրդարանը մտադիր քվեարկության դնել Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ բյուջեի վերաբերյալ քվեարկությունից հետո, տեղի կունենա Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԱԺ-ից, խորհրդարանի խոսնակն ասել է, որ ի շարս այլ հարցերի կքննարկվի նաև ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների վերընտրման հարցը: