9 դեկտեմբերի 2010 - 14:41 AMT
Էգեմեն Բաղիշ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը հիասթափեցնում է Անկարային

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակը հիասթափեցնում է Անկարային: Այդ մասին Դանիայում հայտարարել է պետնախարար և ԵՄ-ի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը: Ըստ նրա, Թուրքա-ԵՄ հարաբերությունները փոխշահավետ համագործակցություն են:

Բաղիշը հայտարարեց նաև, որ Թուրքիան ակնկալիքներ ունի 5 ոլորտներում. Թուրքիայի համար արդար բանակցություններ, մուտքի արտոնագրերի հարցը, սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, Կիպրոսի խնդրի հանգուցալուծումը և Թուրքիայի մասնակցությունը Եվրամիության գագաթնաժողովներին:

Եվրոպայում տնտեսական ճգնաժամի մասին Բաղիշն ասել է, որ Թուրքիան կարող է աջակցել ԵՄ-ին ճգնաժամի հաղթահարման հարցում՝ ասելով, որ այս պահի դրությամբ թուրքական էկոնոմիկան ամենաամուրն ու առողջն է Եվրոպայում: Թուրքիան ընկալում է Եվրոպան ոչ այնքան որպես առևտրատնտեսական միություն, որքան որպես արժեքների միություն ու խաղաղ նախագիծ»,-ընդգծել է նա, հաղորդում է TRT-russian-ը: