9 դեկտեմբերի 2010 - 14:56 AMT
Ստեփան Գրիգորյան. Վերջին ժամանակներն աշխարհը սկսել է ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը վերսկսվել է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, նախկինում այդ գործընթացը իմիտացիոն բնույթ էր կրում և հավելել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության գործընթացում բարձրացել է Հայաստանի հեղինակությունը և աշխարհի հետաքրքրությունը նրա նկատմամբ:

Նա նաև անդրադարձել է ԵԱՀԿ գագաթնաժողովին և ասել. «Կարծում եմ, որ Ղազախստանի նախագահությունը բավական հաջող անցավ»: Նրա խոսքերով, Ղազախստանին հաջողվեց ոչ միայն կազմակերպել ԵԱՀԿ գագաթնաժողով, որը վերջին անգամ տեղի էր ունեցել 11 տարի առաջ, այլ նաև այս գագաթնաժողովի շրջանակներում ընդունել հռչակագիր: «Մեր շահերից է բխում, որպեսզի ԵԱՀԿ-ն դուրս գա ճգնաժամային իրավիճակից»,- ասել է նա: