9 դեկտեմբերի 2010 - 15:38 AMT
Ռամիլ Սաֆարովը կարող է էքստրադիցիայի՞ ենթարկվել

Բուդապեշտում քննարկվել է Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայի հարցը: Ինչպես հայտնում է 1news.az-ը, ըստ Իրավաբանների միջազգային միության փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Իլհամ Ռահիմովի, դեկտեմբերի 6-7 Հունգարիա նրա այցի շրջանակներում քննարկվել է Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայի հարցը: Ռահիմովը Հունգարիայում հանդիպել է Սաֆարովի հետ, որն այս պահին կալանքի տակ է:

Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006թ. ապրիլի 13-ի որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որին նա կացնահարել էր քնած ժամանակ: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացներին: 2007թ. ապրիլի 22-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը, քննելով գործը, ուժի մեջ թողեց դատավճիռը: