9 դեկտեմբերի 2010 - 16:44 AMT
Արբանյակից արված նկարահանումները հաստատում են ադրբեջանցիների կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման փաստը

Աշխարհի խոշորագույն հետազոտական հաստատություններից մեկը՝ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) հաստատել է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման փաստը տարբեր ժամանակշրջաններում արված արբանյակային պատկերների հիման վրա: Հինգ տարի առաջ կատարվել են տեսանկարահանումներ, որտեղ երևում է, թե ինչպես շուրջ 100 զինվորական համազգեստով ադրբեջանցիներ ոչնչացնում են Ջուղայի 9 դարի հայկական գերեզմանոցը: Գերեզմանոցի ոչնչացման համար զինվորները օգտագործել են մեծ մահակներ, վերամբարձ կռունկ, ամենախոշոր հուշարաձնները հեռացնելու համար: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է շուրջ 3000 խաչքար:

«Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումը հարված է ոչ միայն հայկական մշակույթին, այլ նաև ողջ աշխարհին»,-ասել է Ջուղայի վիրտուալ հուշարձանի ու թանգարանի նախագծի ղեկավար Սիմոն Մաղաքյանը, հաղորդում է Asbarez-ը: