Հայաստանը տարածաշրջանում առաջատար է կիբերանվտանգության ոլորտում, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես նա նշել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Հայաստանը վավերացրել է կիբերհանցավորության դեմ պայքարի Եվրոպական կոնվենցիան և առաջնային է համարում ՏՏ ոլորտը:
Կիբերանվտանգությունը կարևոր մասնիկ է Հայաստանի ազգային անվտանգության մեջ: Սա այն առավելությունն է, որն ունի Հայաստանն Ադրբեջանի և հարևան այլ երկրների համեմատ: Դա պայմանավորված է նրանով, որ մենք գտնվում ենք ցանցային պատերազմի դրության մեջ. ադրբեջանցի և թուրք հաքերները ցանկանում են գրոհել Հայաստանի մասնավոր և պետական կայքերի վրա»,- ասել է նա: