10 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT
Քիմ Քարդաշյանը խնդրել է իր երկրպագուներին կոչ անել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հայազգի ամերիկյան ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը խնդրել է իր 5.5 միլիոն երկրպագուներին կոչ անել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը, հաղորդում է Ամերիկային Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Տարեսկզբին 252 բանաձևը Պալատում առաջադրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հաստատվեց մարտի 4-ին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: