10 դեկտեմբերի 2010 - 21:27 AMT
Ջոն Քենեդու անվան պետկառավարման դպրոցում տեղի է ունեցել Aghet-Ein Völkermord ֆիլմի ցուցադրությունը

Ջոն Քենեդու անվան պետկառավարման դպրոցում տեղի ունեցավ Aghet-Ein Völkermord ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրության նախաձեռնողը դարձավ ԱՄՆ սիրիալիբանանյան լիգան:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությնա մասին, հիմքում ընկած են Գերմանիայի ԱԳՆ արխիվներում պահպանված փաստաթղթերն ու վկայությունները: Ցուցադրությունից հետո հանդիսատեսը հանդիպել է ֆիլմի հեղինակ Էրիկ Ֆրիդլերի և սիրիալիբանանյան լիգայի նախագահ Հաբիբ Աֆրամի հետ: