11 դեկտեմբերի 2010 - 12:49 AMT
ՀՀ վարչապետ. Արցախը բոլոր անհրաժեշտ հիմքերն ունի ինքնորոշման համար

«Արցախը բոլոր անհրաժեշտ քաղաքական, պատմական ու իրավական հիմքերն ունի ինքնորոշման համար»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Արցախի ինքնորոշման հիմնախնդրի իրավական ասպեկտներն արդի միջազգային իրավական զարգացումների համատեքստում` Կոսովոյից առաջ եւ Կոսովոյից հետո» համաժողովում ունեցած իր ելույթում:

Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում ձևավորվել է մասնագետների սերունդ, որոնք իրենց առջև խնդիր են դրել ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավական ասպեկտները և զբաղվել Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության հարցերով:

Համաժողովի կազմակերպիչն է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը: