11 դեկտեմբերի 2010 - 17:21 AMT
Սուրբ գեղարդի մասին ֆիլմը, որը պահպանվում է Հայաստանում, կցուցադրվի National Geographic հեռուստաալիքով

National Geographic հեռուստաալիքի եթերով ցուցադրվելու է «Լեգենդ սուրբ գեղարդի մասին» հաղորդումը, որում օգտագործվել են նկարահանումներ Հայաստանում (Էջմիածին, Խոր Վիրապ, Գառնի և Գեղարդ): Ինչպես ասվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, «Երբ իշխում էր Հռոմը» շարքից ֆիլմում փորձ է արվել պարզել, թե երեք գեղարդներից որ մեկն է իսկական Սուրբ գեղարդը: Ֆիլմը պատմում է Հայաստանի մասին, որպես երկրի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հաղորդումը եթեր է դուրս գալու արբանյակային ալիքով դեկտեմբերի 12-ին և 14-ին: Գեղարդը վանական համալիր է Հայաստանում, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտների ցուցակի մեջ: Վանական համալիրի անունը գալիս է գեղարդից, որով Խաչի վրա խոցել են Հիսուս Քրիստոսի մարմինը: Ինչպես պնդում են, գեղարդը Հայաստան է բերվել Թադևոս առաքյալի կողմից: Այժմ գեղարդը ցուցադրվում է Էջմիածնի թանգարանում: Հայկական գեղարդից բացի հայտնի են այլ գեղարդներ Վատիկանում և Ավստրիայում, որոնք նույնպես հավակնում են նրան, որպեսզի կոչվեն Սուրբ գեղարդ: