12 դեկտեմբերի 2010 - 16:14 AMT
Աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պարտվեց Աբներ Մարեսին

Դեկտեմբերի 11-ին Տակոմում (ԱՄՆ) կայացավ IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի և մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի մենամարտը: Առաջին ռաունդից հետո Մարեսը մենամարտը շարունակեց բաց վերքով: Մենամարտի երկրորդ ռաունդում Դարչինյանին հաջողվեց Աբներ Մարեսին նոկդաունի ենթարկել ձախից կատարած ուղիղ հարվածով:

Մենամարտը տևեց նախատեսված բոլոր 12 ռաունդները, և Դարչինյանն իր հաշվով առաջատար էր առաջին 6 ռաունդների ընթացքում: Չնայած դրան, մենամարտի արդյունքներով երեք մրցավարներից երկուսը առավելությունը տվեցին Աբներ Մարեսին: