12 դեկտեմբերի 2010 - 17:37 AMT
Օբաման Էրդողանին բացատրություններ է ներկայացրել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի միջև հեռախոսազրույց կայացավ WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության 250 հազար նամակների` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրությունների հրապարակման վերաբերյալ: Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որպեսզի բացատրություններ ներկայացնի WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ:

«ԱՄՆ նախագահը քննարկել է WikiLeaks-ի ափսոսանք առաջ բերած հրապարակումները և համաձայնել այն բանի հետ, որ կայքի գործողությունները չպետք է երկրներին չշեղեն կարևոր համագործակցությունից: Օբաման ափսոսանք է հայտնել կայքի վարքի առնչությամբ: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հաստատել են հարցերի լայն շրջանակի շուրջ միասին աշխատելու իրենց մտադրությունը: Առաջնորդները նաև համաձայնել են, որ WikiLeaks-ի հրապարակումները չեն ազդել և չեն խոչընդոտել երկու երկրների սերտ համագործակցությանը»,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրություններում, որոնք լուսաբանում են հեռախոսազրույցների բովանդակությունը, հաղորդում է РИА Новости-ն: