13 դեկտեմբերի 2010 - 10:55 AMT
«ՀԿԵՈւ»-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 3.7 տոկոսով

Հայաստանում սպառողական գների գնաճի և ինդեքսի աճի հետ կապված` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինության հրամանով դեկտեմբերի 1-ին 3.7 տոկոսվ բարձրացել են ընկերության աշխատողների դրույքաչափերը և ժամավճարները: «25 տոկոսով բարձրացել են ստորին և միջին մակարդակի աշխատողների դրույքաչափերը»,- ասվում է ընկերության մամլո հաղորդադրությունում:

2010-ին երրորդ անգամ է բարձրանում «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձը, որն ընկերության սոցիալ-տնտեսական պատասխանատվության բարձր մակարդակի հաստատումն է: