13 դեկտեմբերի 2010 - 11:13 AMT
«Նաիրիտի» ղեկավարությունը սպառնացել է հեռացնել աշխատողներին հերթական գործադուլի դեպքում

Աշխատավարձ ստանալու ակնկալիքով Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատողները նախատեսում են երկուշաբթի օրն անցկացնել հերթական գործադուլը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին ոչ պաշտոնական աղբյուրներից, գործարանի ղեկավարությունը սպառնացել է հեռացնել բոլոր աշխատողներին, որոնք հանդես կգան բողոքի ակցիայով, ընդ որում նրանք հավաստիացրել են, որ սեպտեմբերի և հոկտեմբերի աշխատավարձը վճարվելու է դեկտեմբերի 15-ին, իսկ մեկ շաբաթ անց խոստանում են վճարել նաև նոյեմբերի համար:

Ավելի վաղ ընկերության մամլո ծառայությունից հայտնել էին, որ Նաիրիտ քիմիական գործարանի ղեկավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում իր աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:

Գործարանը նոյեմբերի 18-ին վճարել է մեկ ամսվա աշխատավարձ` ի պատասխան ՀՀ նախագահի նոյեմբերի 12-ի հանձնարարականի: