13 դեկտեմբերի 2010 - 13:35 AMT
ՀՀ ԿԲ աշխատակիցը դարձել է ֆինանսիստների շարքում բիլիարդի Հայաստանի առաջնության հաղթող

Ավարտվել է ՀՀ ֆինանսաբանկային ընկերությունների շարքում բիլիարդի 5-րդ առաջնությունը: Հաղթող է դարձել ՀՀ ԿԲ աշխատակից Էդգար Էվոյանը: Եզրափակչում Էվոյանը հաղթանակ է տարել Տիգրան Հովհաննիսյանի նկատմամբ «Ամերիաբանկից»:

3-րդ տեղի համար պայքարում խաղացել են Պետրոս Գրիգորյանը («Հայբիզնեսբանկ») և Վարդան Խաչատրյանը («Կենտրոնական բանկ»), հաղթել է Գրիգորյանը: