13 դեկտեմբերի 2010 - 15:27 AMT
2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում 24.3 տոկոսով քիչ գյուղմթերք է արտադրվել

2010-ի հունվար-հոկտեմբերին գյուղատնտեսական և ձկնորսական արտադրանքի համախառն արտադրությունն ընթացիկ տարում կազմել է 536.5 մլրդ դրամ, ինչը 16.7 տոկոսով քիչ է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գյուղատնտեսական և ձկնորսական արտադրանքի արտադրության անկումը կազմել է 24.2 տոկոս, այդ թվում`գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 24.3 տոկոս, իսկ ձկնորսական արտադրանքի աճը` 10.8 տոկոսով:

Բացի դրանից, 2010-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 341.6 մլրդ դրամի բուսաբուծական արտադրանք, ինչը 23 տոկոսով քիչ է 2009-ի հունվար-հոկտեմբերի ցուցանիշից, 187.2 մլրդ դրամի կենդանաբուծական արտադրանք (-25 տոկոս), 7.7 մլրդ դրամի` ձկնորսական (-7.7 տոկոս):