13 դեկտեմբերի 2010 - 18:11 AMT
Արամ Մանուկյան. Արցախի անկախության ճանաչման հարցը չի լուծվում խորհրդարաններում

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը քվեարկության դնելու «Ժառանգության» որոշումը պարզունակ պոպուլիզմի դրսևորում է, ասել է ՀՀՇ վարչության նախագահը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այդ որոշման նախագիծը խորհրդարանում քվեարկության դնելու որոշումը ի սկզբանե սխալ էր: Արցախի անկախության ճանաչման հարցը չի լուծվում խորհրդարաններում»,-ասել է Մանուկյանը: