14 դեկտեմբերի 2010 - 11:46 AMT
ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընթանում է բողոքի խաղաղ ակցիա

Երևանում ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընթանում է բողոքի խաղաղ ակցիա Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ: Ակտվիստներն իրենց ակցիան սկսել են կառավարության շենքի մոտ և քայլել դեպի նախագահի նստավայր: Շուրջ 30-40 հոգի ձեռքերում պահում են «Ոչ օտարալեզու դպրոցներին», «Լեզվի մասին օրենքն անձեռնմխելի է» կարգախոսներով ցուցապաստառներ և վանկարկում են «Ազատ հայրենիք»: Ակցիային միացել են նաև բնապահպանական շարժման ակտիվիստներ: Երթի մասնակիցները նախատեսում են նախագահի նստավայրից շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով: